Երգչուհի Աննա Դովլաթյանը նոր գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամի էջում։
Լուսանկարներից մեկում Աննային ընկերակցում է ամուսինը՝ երգիչ, դերասան Դավիթ Աղաջանյանը։ Դավիթը կնոջ գրկում է, ով նաև համբուրում է իրեն։
Աննան նաև հրապարակել է լուսանկարներ արված մեքենայում: Նկարներում երգչուհին բավականին ինքնատիպ և հետաքրքիր ոճով է հանդես եկել, որում նրա կերպարը լրացնում է գեղեցիկ գլխարկը։
Ըստ Աննայի արած գրառման՝ կարելի է դատել, որ ամուսինները ինչ-որ տեղ են մեկնում։