Քարդաշյան քույրերը ներկայացրել են օծանելիքի բացառիկ հավաքածու

Քիմ Քարդաշյանն արդեն երկար ժամանակ է, ինչ մրցակցության մեջ է կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների հետ, ով նույնպես ունի իր կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող բրենդն ու այնքան հաջողություններ է գրանցել, որ այսօր համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը:
Քայլի Ջենների ու Քենդալ Ջենների բրենդն օրերս ներկայացրեց լողազգեստների նոր հավաքածու, իսկ այսօր Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները ներկայացրին «Diamond» օծանելիքի հավաքածուն:

Քարդաշյան քույրերը լրագրողների հետ զրույցներում հանդես եկան հետաքրքիր հայտարարությամբ. նրանց օծանելիքում առկա անուշաբույր յուղերը ոչ միայն բավականին երկար են մնում մաշկի մեջ, այլ նաև բուժում ու փափկեցնում են այն:
Իր բրենդի մասին խոսելիս Քիմ Քարդաշյանը միշտ նշում է, որ կոսմետիկ միջոցներում ամենից կարևորը դրանց բուժիչ հատկությունն է: