Բրիթնի Սփիրս
Բրիթնի Սփիրսն այսօր հաճախ է հայտնվում սկանդալների կիզակետում, սակայն իր կարիերայի սկզբում Բրիթնին բավականին լավ համբավ ուներ և հաճախ էր լրագրողների հետ զրույցներում պնդում, որ պահպանում է իր կուսությունը ամուսնու համար:
Սակայն հասարակության մոտ նրա մասին կարծիքը փոխվեց, երբ Թիմբերլեյքը Բրիթնիի հետ բաժանումից հետո ասաց, որ նրանք ակտիվ սեռական կյանքով են ապրել և բացահայտեց նաև, որ Բրիթնին կույս չի եղել: Սփիրսը ոչ մի կրեպ չմեկնաբանեց այդ հայտարարությունը:
Ջեսիկա Սիփսոն
Ջեսիկա Սիփսոնի հայրը քահանա էր, աղջիկը մեծացել է պահպանողական ընտանիքում: Նա պահպանել է իր անմեղությունը մինչ Նիկ Լաշեի հետ ամուսնությունը, բայց ամուսնալուծությունից հետո Ջեսիկան որոշեց լրացնել բաց թողնվածը:
Նա իր սիրեցյալներին փոխում էր այնպիսի արագությամբ, որ լրագրողներն ու նրա մտերիմները չէին կարողանում հասկանալ, թե ում հետ է հանդիպում երգչուհին:
Հիլարի Դաֆ
Իհարկե, Հիլարի Դաֆն այնքան հայտնի չէ, որքան Բրիթնի Սփիրս ու Ջեսիկա Սիփսոնը, սակայն տարիների ընթացքում նա ձեռք է բերել լավ համբավ: Գեղեցկուհին իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ պահպանել է իր կուսությունը սիրելիի համար, սակայն ամուսնալուծությունից հետո նրա նախկին սիրելին բացահայտեց, որ կինը կույս չի եղել և ունեցել է բազմաթիվ սիրեկաններ: