Ֆրանսիայում այսօր մահացել է Louis Vuitton աշխարհահռչակ բրենդի հիմնադիր Լուի Վիտոնի ծոռնորդին՝ Պատրիկ-Լուի Վիտոնը, ով հանդիսանում էր բրենդի մոդելավորողը։
Այս մասին հայտնել են բրենդի Ինստագրամի պաշտոնական էջում։ Դիզայները կյանքից հեռացել է 68 տարեկանում։
Պատրիկը աշխարհին և այս ապրանքանիշի սիրահարներին հայտնի դարձավ, քանի որ շարունակեց ընտանեկան բիզնեսը։ Նա ապրանքանիշի ղեկավարմանն անցել է 1973 թվականին և ավելի ուշ դարձել է սնդուկ-պայուսակների դիզայնի հեղինակը։