Ի՞նչ է սովորեցնում Վաչե Թովմասյանն իր դստերը․ տեսանյութ

Օրերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը և իր կինը՝ դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը, ամուսնալուծվել են։ Վաչեն հերքել է այդ լուրերը․ «Այդ տեղեկությունն ընդհանրապես հավաստի չէ։ Ինչ ուզում, գրում են։ Ինստագրամով ինչ-որ բան են ման գալիս, հետո դրա հիման վրա հրապարակում են անում»։
Նշենք, որ ավելի վաղ Գայանեն և Վաչեն Ինստագրամում դադարել էին հետևել իրար, այսօր նրանք կրկին միմյանց հետևորդների ցանկում են։ Վաչեն և Գայանեն ամուսնացել են 2013 թվականին, նրանց դուստրը՝ Միան, շուտով կդառնա 3 տարեկան։
Իր միկրոբլոգում Վաչեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել, որտեղ աղջնակի սովորեցնում է անել «զուգարանային սելֆի»։

https://www.instagram.com/p/B4o_2Ign-qY/