Ուկրաինայի նախագահը, Մկրտիչ Արզումանյանը, Միշա Գալուստյանն ու մյուս հումորիստները մեկ բեմում (տեսանյութ)

«Շնորհավորում եմ բոլոր ընկերներիս ՈւՀԱ-ի («Ուրախների և հնարամիտների ակումբ») օրվա առթիվ»,- իր ինստագրամյան էջում գրել է Մկրտիչ Արզումանյանը՝ կիսվելով արխիվային լուսանկարով։
Նրան է միացել նաև Գարիկ Մարտիրոսյաը, ով միկրոբլոգում հրապարակել է իր արխիվային լուսանկարը՝ մակագրելով․ «Հումորն այն ժամանակ ուժեղ էր»։
Բազմաթիվ երկրպագուներ մեկնաբանել են հումորիստների այդ լուսանկարները՝ ջերմ խոսքեր հղելով ու շնորհակալություն հայտնելով միշտ դրական էմոցիաներ փոխանցելու համար։
«ՈւՀԱ ապրաց կենա»,- կիսվելով արխիվային տեսանյութով գրել է Մկրտիչ Արզումայնյանը։ Տեսանյությում Վլադիմիր Զելենսկու, Մկրտիչ Արզումանյանի, Միշա Գալուստյանի և մյուս հումորիստների ելույթն է ՈւՀԱ հաղորդման շրջանակներում։

https://www.instagram.com/p/B4ng11YBbDQ/