Աննա Դովլաթյանի և ամուսնու ծովափնյա հանգստը. լուսանկարներ

Այս օրերին երգչուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը և իր ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, մեկնել են հանգստի։  Նրանք աշնան արձակուրդային տրամադրությունը փոխարինել են ամառային հանգստով։

Ավելի վաղ հայտնի ամուսինները գրառում էին կատարել՝ հետևորդներին առաջարկելով կռահել, թե իրենք այս անգամ որտեղ են մեկնում հագստանալու։

Աննան և Դավիթը պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում իրենց սոցցանցերում, որոնցից մեկին Աննան տվել է հետևյալ մեկնաբանությունը․ «Երբեմն մեր լռության մեջ ավելի շատ զգացմունքներ կան, քան մեր խոսքերում»։