Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկանիշները` ըստ ալկոհոլային խմիչքների օգտագործման ցուցանիշների:
Պարզվել է` առաջին տեղում Լիտվան է, որի բնակիչները տարեկան միջինը օգտագործում են 12,3 լիտր ալկոհոլ: Ռուսաստանը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը (11,1 լ):
Լիտվային հաջորդում են Ավստրիան (11,8 լ), Ֆրանսիան և Չեխիան (11,6 լ), Լյուքսեմբուրգը (11, լ) Լատվիան և Իռլանդիան (11,2 լ): Ռուսներից հետո շատ են խմում գերմանացիները՝ (10,8 լ), պորտուգալացիները՝ (10,7 լ), լեհերը՝ (10,6 լ):
Իսկ ամենաքիչ խմողները, պարզվում է, ինդոնեզացիներն են` ընդամենը (0,3 լ) ցուցանիշով: Ինդոնեզիայից հետո Թուրքիան է՝ (1,4 լ), Իսրայելը՝ (2,6 լ), Հնդկաստանը՝ (3,0 լ):
Ի դեպ, խմիչքն ամենաթանկն արժե Ֆինլանդիայում, իսկ ամենաէժանը` Ռումինիայում և Բուլղարիայում: