Քորթնի Քարդաշյանը լքում է քույրերին

Քորթնի Քարդաշյանը 12 տարի անց որոշել է լքել ընտանեկան «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն։  Այս մասին հայտնել է The Sun պարբերականը։

Քորթին նշել է, որ ինքն ուղղակի ցանկանում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ և մեծ եռանդ ներդնել լավ մայր լինելու համար։

«Այնպես չէ, որ ես հրաժեշտ եմ տալիս և հնարավոր է, որ դուք ինձ դեռ տեսնեք 18-րդ եթերաշրջանում, որը հիմա նկարահանման ընթացքի մեջ է»,- ասել է Քորթնին։

Քորթնիի կրտսեր քույրը՝ Քլոեն այս առիթով խոսել է և նշել , որ ցավում է քրոջ հեռանալու համար և հույս ունի, որ նա դեռ կվերադառնա նախագիծ։