Մոդելիեր Նարցիսո Ռոդրիգեզը իր կարիերայի սկզբում համագործակցել է հռչակավոր «Donna Karan», «Calvin Klein» նորաձևության տների և «Cerutti» բրենդի հետ, սակայն դիզայները համաշխարհային ճանաչում ձեռք է բերել 1997 թվականին, երբ հանրությանը ներկայացրել է «Narciso Rodriguez» կանացի հագուստի հավաքածուն և արժանացել բոլորի բարձր գնահատականին ու հիացմուքնին:
Նարցիսոն իր աշխատանքներով գերել է ոչ միայն միլիոնավոր երկրպագուների, այլ նաև Մեգան Մարքլին, ով դիզայների մոլի երկրպագուն է և անչափ հավանում է նրա աշխատանքները:
Նարցիսոն լրագրողների հետ զրույցում պատմում է, որ կցանկանա նորաձևության մեջ անել այնպիսի մի նորարարություն, որի մասին կխոսեին սերունդներ շարունակ:
Դիզայները ներկայացրել է իր նոր հավաքածուն, որով ցույց է տվել՝ ինչպիսին պետք է լինի բիզնես լեդիի ոճը: