Հրաչ Մուրադյանի 36-րդ տարեդարձը, շնորհակալական խոսքը ծնողներին և իրեն տված խոստումը

Հրաչ Մուրադյանը ինստագրամի իր էջում նկար է հրապարակել ծնողների հետ՝ շնորհավորելով ինքն իրեն ծննդյան տոնի կապակցությամբ: Նկարի մեկնաբանություններում հաղորդավարին շնորհավորել են հայկական շոուբիզնեսի աստղերը, մասնավորապես Արմինկան, Էմմին, Սոֆի Մխեյանը:

Նկարին կից Հրաչ Մուրադյանը թողել է այս գրառումը. «Այս նկարում ես մի քանի ամսական եմ: Այսօր, երբ տոնում եմ ծննդյանս 36 տարեդարձը, ես շնորհակալ եմ, որ ծնվել եմ հենց այս զույգի մեծ սիրո արդյունքում: Այստեղ ես դեռ չգիտեմ ին՞չ ասել է լինել մեծ աշխարհի մի փոքրիկ մասնիկը: Ես դեռ գիտեմ, որ սերն է պտտում աշխարհը, ինձ ոչ մի անգամ դեռ չեն դավաճանել, ես դեռ չեմ տեսել մարդկային և ոչ մի դիմակ… Այսօր ես 36 եմ ու դեռ երազող, հավատացող, սիրող, ձգտող, նվիրված ու շնորհակալ… Ինքս ինձ արդեն հասցրել եմ խոստանալ` ՉԵՄ ՓՈԽՎԵԼՈւ»