Օլգա Այվազյանը մկրտել է որդուն

Երգչուհի Օլգա Այվազյանն այս տարի է մայրիկ դարձել, սակայն իր որդու լուսանկարը նա միայն օրեր առաջ է հրապարակել: Երգչուհին մկրտել է որդուն և կիսվելով ընտանեկան ջերմ ու բարի լուսանկարով:

«Թող շնորհավոր լինի քո սուրբ մկրտությունը, իմ հրեշտակ, Աստծո ամենամեծ պարգև: Իմ փոքրիկ քրիստոնյա, ցանկանում եմ, որ կյանքում լինես մարդասեր, հայրենասեր, խելացի և իմաստուն, որ երբեք կյանքը չկարողանա կոտրել քեզ, այլ դարձնի ավելի ուժեղ, սովորես սիրել, սիրել քեզ և քո ստեղծած աշխարհը։ Իսկ մենք քեզ հետ ենք և ամեն ինչ կանենք քեզ համար մինչև մեր վերջին շունչը, որդի»: