Քելլի Բրուքը գիրացել է 25 կիլոգրամով, որպեսզի հայտնի դառնա

Դերասանուհի Քելլի Բրուքը տարիներ առաջ բավականին հայտնի էր և ուներ միլիոնավոր երկրպագուներ: Գեղեցկուհուն մեծ ճանաչում բերեց «Պիրանիա 3D» ֆիլմը, որտեղ բարեկազմ, բարձրահասակ ու սլացիկ կազմվածքով գեղեցկուհին հիացնում էր բոլոր տղամարդկանց: Սակայն Քելլին այդպես էլ չկարողացավ կրկնել իր այդ հաջողությունը և «Պիրանիա 3D» ֆիլմից հետո նրա մասին բոլորը մոռացան:
Վերջին ժամանակներում բավականին տարածված է բոդիպոզիտիվիզմ հասկացությունը, որի հետևորդները սիրում են իրենց մարմինն այնպիսի, ինչպիսին այն կա:
Գրեթե բոլոր անվանի բրենդները ցանկանում եմ համագործակցել գեր մոդելների հետ:
Քելլին, ով ունենալով փարթամ ու ճոխ կուրծք` միշտ աշխատել է դիետաների շնորհիվ պահպանել սլացիկ կազմվածքը, որոշեց գիրանալ 25 կիլոգրամով: Հիմա դերասանուհին ամենապահանջված մոդելներից է և գեղեցկության ինդուստրիայում մեծ հաջողություններ է գրանցել: