Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակն արդեն երկար տարիներ է ինչ Պատանի Հանդիսատեսի բեմում է: Հեռուսատասերիալի գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանը և իր «աշակերտները» ներկա են գտնվել ներկայացմանը` թատրոնի անձնակազմի հրավերով: Խորեն Լևոնյանը հանդես է եկել փոքրիկ ուղերձով: Դիմելով թատրոնի պատանի հանդիսատեսներին, հորդորել է հաճախ այցելել թատրոն, հարգել այնտեղ աշխատողներին, պահպանել կարգուկանոնը: Հավաստիացրել է, որ ներկայացումները նրանց կտա կյանքին նայելու նոր գույներ, գուցե սիրահարվեն և ցանկանան դերասան դառնալ: «Մի խոսքով` թատրոնը կյանք է»,- ասել է սիրված դերասանը: