Ինչպես գիտեք Սիրուշոն պատրաստվում է Նոյեմբերի 15 «Դվին» մյուզիք հոլում կայանալիք իր հատուկ երեկոյին, ինչի առթիվ իր երկրպագուներին խոստացել էր լինել շատ ակտիվ իր ինստագրամում` հաճախ story-ներ, տեսանյութեր և նկարներ տեղադրելով:
Օրեր առաջ երգչուհին երկրպագուներին ուրախացրել է «Զոմա-Զոմա» երգի պրեմիերայով, որին դեռ ամռանից էին սպասում:
Այսօր Սիրուշոն նկարներ է հրապարակել Կոնդում նկարահանված տեսահոլովակից՝ շնորհակալություն հայտնելով տեղի բնակիչներին իրեն օգնելու համար: Գրության մեջ ասվում է`
«Շնորհակալություն Կոնդի բնակիչներին մեզ այդքան ջերմ ու գրկաբաց ընդունելու համար, մեզ հետ միասին ուրախանալու, պարելու և տեսահոլովակի մաս կազմելու համար ))»: