Ակնոց կրելը կրկին նորաձև է

Ակնոց կրելը կրկին նորաձև է: Սոցիոլոգիական հարցումների համաձայն` տղամարդիկ ակնոց կրող կանանց համարում են ավելի սեքսուալ ու կրքոտ: Այսօր ակնոցներ կրում են անգամ նրանք, ովքեր չունեն տեսողության հետ կապված որևէ խնդիր: Բանն այն է, որ տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում աչքերը հարկավոր է անդադար պաշտպանել ճառագայթումից:
Բժիշկների հավաստմամբ` գրասենյակային աշխատողներին, ովքեր օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի առջև պարտադիր է ակնոց կրելը: Հակառակ դեպքում` տարիներ անց սկսվում են ուժեղ գլխացավեր և տեսողության մասնակի կորուստ:


Ակնոց ընտրելիս եղեք ուշադիր.

1. Խուսափեք մուգ տեսապակիներով ակնոցներից: Առաջացնելով բիբի լայնացում՝ դրանք նպաստում են մեծ քանակությամբ արևի ճառագայթների ընդունմանը:

2. Ընտրեք պլաստիկ տեսապակիներով ակնոց, որը հարվածի դեպքում չի փշրվի ու չի լցվի ձեր աչքերի մեջ:

3. Ընտրեք թեթև ակնոց: Ակնոցի քաշը չպետք է չգերազանցի 70 գրամը: Այն չպետք է ճնշի կամ ցավեցնի:

Եվ հիշեք՝ սխալ ընտրված ակնոցը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր տեսողությանը: