Հասմիկ Խոջյանի ոճային կտրուկ փոփոխությունն ու երկրպագուների արձագանքը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը երեկ կտրուկ փոխել է մազերի երանգավորումը` այն դարձնելով կանաչ: Դերասանուհին Ինստագրամի stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ գոհունակությամբ ներկայացնում է իր մազերի նոր գույնն ու ասում. «Ես վստահ եմ` դուք ինձ ամեն գույնի մազերով պատկերացնում էիք, բայց հաստատ ոչ սենց»: Տեսանյութի վրա դերասանուհին գրություն է թողել. «Իմ կարծիքով մարդը պետք է շատ ռիսկով լինի և կյանքում ամեն ինչ փորձի»:

Հասմիկն իր հետևորդենրին հարցրել՝ արդյո՞ք նրանք հավանում են նոր գույնը, ինչին դերասանուհու երկրապագուների հիմանական մասը բացասական պատասխան է տվել։ Տեսնենք՝ դերասանուհին ինչպես կարձագանքի այս կարծիքներին։
Հիշեցնենք, որ Հասմիկ Խոջյանն այժմ նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, որը հեռարձակվում է Արմենիա TV-ով։