Շակիրան առաջին անգամ պատմել է իր դեպրեսսիայի մասին

Վերջերս Շակիրան առաջին անգամ կիսվեց պատմությամբ, որը նրա հետ պատահել էր հեռավոր 2017 թվականին:

The Guardian-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ այդ ժամանակ նա իրական դեպրեսիա է ապրել: Դա տեղի է ունեցել համաշխարհային El Dorado տուրից առաջ, փորձերից մեկի ժամանակ, երբ նա գերծանրաբեռնել է ձայնալարերը:

Բժիշկները նրան արգելել են երգել, և նա ստիպված է եղել հայտարարություն անել առաջին համերգը չեղարկելու մասին:

«Սկզբում թվում էր, որ դա շուտով կանցնի, բայց կապանները չվերականգնվեցին, և ամբողջ շրջայցը պետք է հետաձգվեր: Դա անտանելի էր:»,-պատմել է Շակիրան իր ձայնը կորցնելու զգացողությունների մասին:

«Ի վերջո երգն իմ անձի հիմքն է։ Լինում էին օրեր, երբ ես ընդհանրապես չէի կարողանում դուրս գալ իմ անկողնուց` այնքան ընկճված էի»,- խոստովանել է երգչուհին:

Շակիրայի հոգեվիճակն ամենաշատն ազդել էր ամուսնու` Բարսելոնայի ֆուտբոլային ակումբի պաշտպանի` Ժերար Պիկեի վրա: «Նա ինձ տեսավ ամենավատ վիճակում:»,- ասել է երգչուհին:

Երկու տղաներին` Միլանին և Սաշային, նույնպես լավ բան չէր սպասվում, քանի որ Շակիրան ստիպված էր նրանց հետ միայն ժեստերով խոսել` առանց ձայնի: Նա խոստովանել է, որ իր մեջ դրականի ոչ մի հույսի նշույլ չի եղել: «Ես ամեն բան «սև» էի տեսնում: Իմ կողքին լինելը տխուր էր:»,-պատմում է Շակիրան:

Shakira Family

Բժիշկները նրան խորհուրդ են տվել վիրահատություն կատարել, սակայն Շակիրան որոշել է բոլոր այլընտրանքային տարբերակները փորձել: Ձայնալարերը վերականգնելու համար երգչուհին ինչ ասես, թե չի արել` հիպնոզ, մեդիտացիա և, նույնիսկ, սուրբ ջուր:

Բարեբախտաբար, վիրահատության կարիք չի եղել, քանի որ 2018 թվականի հունիսին նրա ձայնը վերականգնվել է: Միայն այդ ժամանակ 42 ամյա երգչուհին կարողացավ անցկացնել նախկինում հետաձգված շրջագայությունը:

Այս ամենն արդեն անցյալում է, և երգչուհին բազում նոր ծրագրեր ունի, որոնցից մեկն էլ իրականացնելու է Ջենիֆեր Լոպեսի հետ: