«Դիզայնը մշտական փորձ է մեկտեղել հարմարավետությունը՝ ճոխության, կենցաղայինը՝ երազանքի հետ»
Վիվիեն Վեստվուդ
Բրիտանացի դիզայներ Վիվիեն Վեստվուդը միշտ էլ տարբերվել է իր առանձնահատկությամբ և հիացրել նորաձևության սիրահարներին խելահեղ կերպարներով ու մոտեցումներով:
Վեստվուդը նորաձևության մեջ փանկ ոճի հիմնադիրն է: Վիվիենը երկար տարիներ ուսուցչուհի է աշխատել, բայց 1970 թվականին սկսել է լուրջ զբաղվել նորաձևությամբ՝ հիմնելով իր «Let It Rock» հագուստի խանութների ցանկը, որը հետագայում վերանվանվել է «Too Fast To Live Too Young To Die»:
1990 թվականին Վեստվուդը ճանաչվել է Բրիտանիայի լավագույն դիզայներ: 2007-ին արժանացել է British Fashion Awards մրցանակին՝ նորաձևության մեջ մեծ ավանդ ունենալու համար:
Շատ ռեժիսորներ ցանկություն են հայտնել էկրանավորել Վիվիեն Վեստվուդի կյանքն ու գործունեությունը՝ փորձելով ներկայացնել՝ ինչպես սովորական ուսուցչուհին կարողացավ իր հոբին դարձնել մասնագիտություն ու ձեռք բերել համաշխարհային ճանաչում։
Ձեզ ենք ներկայացնում Վիվիեն Վեստվուդի գարուն-ամառ 2019-2020 հավաքածուն։