Տիմատին Գլենդելում բոլորին բարևել է հայերենով

«Լոս Անջելես, մինչ հանդիպում վաղը՝ ժամը 6-ին, մեր պաշտոնական բացմանը։ Գլենդել, Բարև Ձեզ»,- իր հետեւորդներին է դիմել ռեփերն իր ինստագրամյան էջում ` հրավիրելով նրանց Գլենդելում Blackstar Burger-ի բացմանը:Նրա այս հրապարակումը, իսկապես, բավականին դուրէ  եկել ինստագրայան հայ օգտատերերին և Գլենդելի հայությանը, ովքեր այսօր շտապել են այնտեղ:
Հիշեցնենք, որ Տիմատին շաբաթներ առաջ է հայրիկ դարձել: Իր ինստագրամյան հետևորդներին նա հայտնել է նաև, որ այսուհետ ճամփորդելու է Անաստասիա Րեշետովայի և որդու` Ռատմիրի հետ, սակայն Գլենդել նրանք չենք կարողացել գալ առողջական խնդիրների պատճառով: