Դմիտրի Շեպելևն ամուսնանում է

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևի անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում: Տեղեկատվություն է հայտնվել, որ «Առաջին ալիք»-ի աստղն առաջարկություն է արել սիրելիին` Եկատերինա Տուլուպովային, ով ընդունել է առաջարկը:
Արդեն մի քանի տարի է, ինչ Դմիտրին հանդիպում է շիկահեր գեղեցկուհու` Եկատերինա Տուլուպովայի հետ, ով ամուսնալուծված է և ունի մեկ երեխա: Դմիտրիի հանգուցյալ կնոջ` երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողներին այդքան էլ դուր չի եկել իրենց թոռնիկի ապագա խորթ մայրը: Նրանց կարծիքով կինն անտարբեր է իրենց թոռան նկատմամբ և ամեն բան անում է, որպեսզի երեխան հեռվանա Դմիտրիից:
Իհարկե, Շեպելևն առանձնապես նշանակություն չի տալիս հանգուցյալ կնոջ ընտանիքի այդ խորհուրդներին:
Վերջին ժամանակներում նա հաճախ է լրագրողների հետ զրույցներում նշում, որ ցանակնում է  ունենալ լիարժեք ընտանիք:
Իր ինստագրամյան էջում Դմիտրին հաճախ է պատմում որդու հետ ունեցած խնդիրների և միայնակ հայր լինելու բարդությունների մասին:
YouTube-ում Շեպելևն ունի իր «Папки» հաղորդումը: