Armenia TV-ին առաջինը հայկական հեռուստաեթերում անցնում է 4K ձևաչափի

Նորագույն տեխնիկաներն ու տեխնոլոգիաները արդեն գրավել են ողջ աշխարհը․ և մենք ու մեր հոռուստաընկերությունները ևս հետ չմնալով համաշխարհային միտումներից նոր և առաջատար տեխնոլոգիաներ ենք կիրառում։

Եվ ահա՝ ArmeniaTV-ին առաջինը հայկական հեռուստաեթերում անցնում է 4K ձևաչափի և ներկայացնում եթերային պատկեր՝ 4 անգամ ավելի բարձր որակով:
Դեռևս 3 տարի առաջ հեռուստաընկերությունը առաջինը փորձարկեց տեխնոլոգիան և 4K որակով նկարահանեց «Հին Արքաներ» հեռուստաֆիլմը:
Ի դեպ, հեռուստաընկերությունն արդեն համալրվել է ժամանակակից տեսախցիկներով և անհրաժեշտ սարքավորումներով և շուտով ArmeniaTV-ի ամբողջ արտադրությունը կլինի 4K որակով: