Լոս Անջելեոսում կայացել է Black Star Burger-ի բացումը: Այն բացվել է Լոս Անջելեսի ամենագեղեցիկ փողոցներից մեկում: Նորաբաց բուրգեր հաուսի զարգացման համար Տիմատին չի խնայում ո՛չ ուժերը, ո՛չ էլ գումարը:
Բացման նախաշեմին Տիմատին անձամբ է հրավիրել բոլոր ցանկացողներին և խոստացել անվճար հյուրասիրել քաղաքի ամենահյութեղ բուրգերները: Հյուրերի մեջ էին նաև Ջասթին Բիբերը և իր կինը:
Նրան հասավ ամենաթեժ կոտլետը` ոչ հավի, ոչ էլ տավարի մսով, այլ՝ կաղամբով: Black star-ի աշխատակիցների փոխանցմանբ` Բիբերն իր այցի համար ստացել է 2 միլիոն դոլար: Մինչ Տիմատին ջանք չէր խնայում արտասահմանցի գործընկեոջ հետ սերտ կապեր հաստատել` Ջասթինն ընդհանրապես չէր էլ ժպտում. Գոնե հանուն գումարի: Ինչ-որ պահի նույնիսկ Բիբերի թիկնապահը հետ է մղել երգչին ռուս ռեփերի գրկախառնություններից:
Ի դեպ, Տիմատիի ոչ մի ֆիրմային բուրգեր էլ չի համտեսել Ջասթինը, փոխարենը դա արել է իր կինը` Հեյլի Բալդուինը:
«Ամաբողջ երեկոյի ժամանակ նա անկյունում էր նստած: Ամբողջ ընթացքում հեռախոսը ձեռքին սպասում էր, թե երբ է Ջասթինը վերջացնելու, որ հեռանան: Անկեղծ ասած տխուր էր նրան նայելը: Նա գնաց կանացի զուգարան և վերադարձավ այնտեղից գունատ: Հուսամ բուրգերը չէր պատճառը, քանի որ դրանք իսկապես համեղ են:»,- պատմում է ռուս թարգմանչուհին:
https://www.instagram.com/p/B4zG-9_p6PH/