Աճուրդի են հանվում Նապոլեոնի երկարաճիտ կոշիկները

Փարիզում աճուրդի են հանվելու Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները: Մասնագետները գտնում են, որ Նապոլեոնը դրանք հագել է սուրբ Հեղինե կղզում աքսորի ժամանակ:

Ըստ պատմաբաների՝ կոշիկները տրվել են քանդակագործ Մարիո Մարոչետիին, ով պետք է ստեղծեր Նապոլեոնի արձանը՝ ձիուն հեծնած:

Ըստ նախնական գնահատականների՝ Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները կվաճառվեն 50-80 հազար եվրոյով: Աճուրդը կկայանա նոյեմբերի 29-ին: