Արքայազն Հարրիի յուրօրինակ շնորհավորանքը հոր ծննդյան օրվա առթիվ

Արքայազն Հարրին Sussex Royal-ի Ինստագրամում լուսանկար է տեղադրել՝ գրելով. «Ծնունդդ շնորհավոր, ձերդ գերազանցություն Ուելսի արքայազն՝ պարոն, հայրիկ, պապիկ»: Վերջում էլ օգտագործել է ծննդյան տորթի Էմոջի:

Սասեքսի դուքսը սոցիալական ցանցում տեղադրել է նախկինում չհրապարակված լուսանկար որդու՝ Արչիի և Ուելսի արքայազնի հետ՝ հորը երջանիկ ծննդյան օր մաղթելով:

Չարլզը, ով իր ծննդյան 71-րդ տարեդարձն անցկացրել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում, լուսանկարում նայում է արքայազն Հարրիի գրկում գտնվող թոռնիկին։ Նկարն արվել է հուլիսին` փոքրիկի մկրտության ժամանակ: