Բիլի Այլիշը, ինչպես և խոստացել էր երկրպագուներին, հրապարակել Է Everything I Wanted իր նոր երգը:
«Ես երազումս տեսա, որ ստացել եմ այն ամենը, ինչ ցանկանում էի, բայց երբ արթնանում եմ, քեզ տեսնում եմ իմ կողքին»,- երգում է երգչուհին դաշնամուրի նվագակցության ներքո:
Նա երգում է ոչ թե իր սիրած երիտասարդի, այլ իր ավագ եղբոր մասին:
«Սա այն երգն է, որը ես ու եղբայրս գրել ենք միմյանց մասին: Կարևոր չէ, թե ինչ կպատահի, մենք միշտ ջանացել ենք և ջանալու ենք ելք գտնել»,- նշել է երգչուհին մամուլի հաղորդագրությունում:
Մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում երգչուհու նոր երգը լսել են ավելի քան երկուսուկես միլիոն անգամ։