Մաեստրո Տիգրան Մանսուրյանը պարում է Արամ mp3-ի երգի ներքո (տեսանյութ)

Արամ Mp3-ին նոր տեսանյութ է տեղադրել Ինստագրամի իր էջում, որտեղ մաեստրո Տիգրան Մանսուրյանը ակտիվ պարում է իր «Սկսում ենք» երգի ներքո:

Տեսանյութին կից Արամը գրություն է թողել` «Ասում են` տարիքը մարդու հոգու և մարմնի հարաբերակցությունն է: Ասում են նաև, որ հոգով երիտասարդ լինելը երկարացնում է մարդու կյանքը:
Ի՞նչ եմ ուզում ասել… Եղեք միշտ երիտասարդ, երբեք տեղիք մի տվեք ձեր ֆիզիոլոգիական տարիքին, ինչպես որ դա անում է մեր շատ սիրելի Մաեստրոն` Տիգրան Մանսուրյանը:
Բրա՛վո Մաեստրո»։

https://www.instagram.com/p/B42iJWCJZAg/