«Մարդու արտաքինը շատ բան կարող է ասել ներքինի մասին…». Սարգիս Գրիգորյանի նոր հրապարակումը

Հայկական աստղային ամենաջերմ ու ռոմանտիկ զույգերից Սարգիս և Մանո Գրիգորյանները հաճախ են իրենց ինստագրամյան էջերում կիսվում քնքուշ ու գեղեցիկ լուսանկարներով՝ ուրախացնելով իրենց երկրպագուներին:
Աստղային զույգը համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը:
Իր միկրոբլոգում դերասան Սարգիս Գրիգորյանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը դասական կերպարում է. Սարգիս Գրիգորյանը կոստյում է ընտրել, Մանո Գրիգորյանը՝ երկար, սև զգեստ։
«Մարդու արտաքինը շատ բան կարող է ասել ներքինի մասին…»,- հրապարակումը մակագրել է դերասանը։