Գիտնականները պարզել են, որ մազերի հաճախակի ներկումը կարող է միզապարկի և արյան քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ:
Մազերի ներկերի մեծ մասը պարունակում են քաղցկեղածին և ալերգիկ նյութեր: Մազերի ներկերը վտանգավոր են ու թունավոր։
Մենք պահպանում ենք մեր մազերի բնական գույնը, քանի դեռ սպիտակ մազերը չեն հայտնվել և գուժել վաղաժամ ծերության մասին: Սակայն մազերի արհեստական ներկերի օգնությանը մենք դիմում ենք նաև ոճափոխվելու և մնացածից տարբերվելու նպատակով:
Շատերս մեր մազերը ներկում ենք հաճույքի համար: Բայց այդ հաճույքն ունի նաև բացասական հետևանքներ: Եթե մազի ներկի մեջ վնասակար քիմիական նյութերի պարունակությունը շատ է՝ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել: Մազերը տնային պայմաններում ներկելու դեպքում՝ պետք է չմոռանալ ներկը շուտ լվանալ, որովհետև հակառակ դեպքում՝ սկսվում է գլխացավ, մազաթափություն:
Շատ կանայք ցանկանում են քողարկել սպիտակ մազերը՝ վնաս չպատճառելով առողջությանը: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել հինա: Հինայով ներկված մազերը ստանում են ոչ միայն հաճելի երանգ, այլև փայլ ու ամրություն, ինչպես նաև` հինան խթանում է մազերի աճն ու թեփի վերացումը :