Կաշվե բաճկոն. այս ձմռան թրենդը

Showbiz.am-ը շարունակում է ներկայացնել սեզոնի ամենապահանջված հագուստն ու աքսեսուարները:
Այս ձմռան must have-ներից է կաշվե բաճկոնը: Լինի սև, թե սպիտակ, շագանակագույն, թե վարդագույն, ռոքերների նախընտրած վերնազգեստն այս սեզոն տեղին կլինի ավելի, քան երբևէ:
Երևանյան մեղմ ձմեռը տրամադրում է թեթև բաճկոնների:
Նման բաճկոնները համադրելի են ինչպես ջինսե տաբատների, այնպես էլ՝ զգեստների և կիսաշրջազգեստների հետ:
Կոշիկների ընտրության հարցում նույնպես կարելի է համարձակություն ցուցաբերել և համադրել դասականն ու սպորտայինը: