Կեֆիրը ոչ միայն օրգանիզմի համար օգտակար ըմպելիք է, այլեւ կարող է մազերին օգուտ բերել։ Կեֆիրով դիմակները կարող են ձեր վարսերն ազատել բազմաթիվ խնդիրներից։ Դրանք շատ օգտակար են մազաթափության ու կոտրվող մազերի համար, խթանում են վարսերի աճն ու դրանք գեղեցիկ եւ փարթամ դարձնում։ Կեֆիրը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մազերի համար։
Դիմակը պատրաստելու համար ձեզ պետք կգան հետևյալ մթերքները. 150 գրամ կեֆիրը, 1 ճ/գ չոր մանանեխը, 1 ձվի դեղնուցը, 1 թ/գ նուշի յուղը, 1 թ/գ մեղրն ու մի քանի կաթիլ կիտրոնի եթերայուղը լավ խառնել եւ քսել մազերին։
Մազերը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով։ Կես ժամ անց շամպունով լվանալ։
1 ամսից դուք արդեն կզգաք արդյունքը: