Հայ աստղերը անդրադարձել են աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանի հանդիպմանը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը, ով հայտնի է «Ֆերոս» մականվամբ, նոյեմբերի 15-ին բռնցքամարտի տարվա գլխավոր շոուներից մեկի շրջանակում կմենամարտի Ավստրալիան ներկայացնող Քեյն Ուոթսոնի հետ:

Դրա մասին իրենց ինստագրամյան էջերում հրապարակում են արել բազմաթիվ հայ ասղտերը՝ Արսեն Գրիգորյանը, Իվետա Մուկուչյանը, Արա Մարտիորսյանը և Սուպեր Սաքոն՝ ոգևորելով և հաղթանակ մաղթելով սիրելի հայ մարզիկին:

 

Արսեն Գուլիմարյանը երեք անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն մինչև 18 տարեկանների պայքարում, նա նաև Ֆրանսիայի գավաթակիր է:
Արսեն Գուլամիրյանն այժմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է. նրա անունը հայտնի է և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում: Նրա նպատակն է նվաճել պրոֆեսոինալ բռնցքամարտի բոլոր տիտղոսները:
Ամերիկյան հեղինակավոր «The Ring» ամսագրում Գուլիմարյանը գործող կիսածանր քաշային լավագույն բռնցքամարտիկների շրջանում 8-րդն է:
Նա պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է 23 մենամարտ՝ հաղթանակ տանելով բոլոր մրցույթներում: