Տրիստանի և Քլոեի ամուսնալուծությունը մեծ սկանդալ էր, որի մասին խոսում էին բոլորը։ Տրիստանը գեղեցկուհի Քարդաշյանին դավաճանել էր Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։ Երկար ժամանկ Քլոեի և Տրիստանի հարաբերությունները լարված էին, սակայն Քլոեն որոշել էր վերջ տալ ագրեսիային ու վեճերին՝ նախկին ամուսնուն հրավիրելով իրենց դստեր ծննդյան տոնին։
Տրիստանը, ամենայն հավանականությամբ, կարծել էր, որ այս քայլով Քլոեն ներում է իրեն և խնջույքի ժամանակ փորձել էր համբուրել նախկին կնոջը։ Նրա այս արարքը ապշեցրել ու զայրացրել է Քլոեին։
«Մինչ այս Տրիստանը հաճախ էր ինձ ուղարկում նվերներ ու մատուցում տարբեր անակնկալներ՝ փորձելով ստանալ իմ ներումը, բայց այս անգամ նա չափն անցավ։ Ես նրան հասկացրի, որ այստեղ նրա ներկայությանն ուրախ են միայն որպես մեր փոքրիկի հայր։ Այլ հույսեր փայփայելու կարիք չկա»,- անկեղծացել էր Քլոեն։
2019 թվականի «Ժողովրդի ընտրություն» մրցանակաբաշխության ժամանակ արձանագրած հաղթանակի կապակցությամբ Տրիսթանն օրերս իր Instagram-ում երկար գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Քլոեն իր համար իդեալ է, որին նա երզում է որպես մարդ նմանվել։ Աստղի մտերիմ ընկերները փաստում են, որ Թոմփսոնըմտադիր է հասնել Քարդաշյանի ներմանն ու վերադառնալ ընտանիք։