Ամիսներ առաջ մի մոլի երկրպագուհի անհանգստացնում էր Չենինգ Տատումին իր սիրային նամակներով: Դերասանն առանձնահատուկ ուշադրություն չէր դարձնում այդ քայլերին, որովհետև սովոր էր երկրպագուների խենթ արարքներին:
Վերջերս, երբ Չենինգ Տատումը մեկնել էր երկրից դուրս՝ նկարահանումների մասնակցելու համար, խելագար երկրպագուհին անօրինական կերպով ներխուժել էր դերասանի բնակարան և 10 օր բնակություն հաստատել այնտեղ: Այդ մասին պատահական իմացել էր Տատումի օգնականը, ով անակնկալի էր եկել՝ աղջկան դերասանի տանը տեսնելով: Չենինգ Տատումը դիմել է դատարան, որպեսզի օրինապահ մարմինները պաշտպանեն իրեն խելագար երկրպագուհու այլ անկանխատեսելի քայլերից:
Տարիներ առաջ երկրպագուհիների կողմից նման խելահեղ քայլերի ականատես է եղել Հյու Ջեքմանը: Երկրպագուհին հետևելով Ջեքմանին՝ մտել է մարզասրահի տղամարդկանց հանդերձարան և սպառնացել է սպանել դերասանին, եթե վերջինս խոսք չտա ամուսնանալ իր հետ: Բարեբախտաբար, Հյու Ջեքմանը չի վնասվել, իսկ երկրպագուհին երկար ժամանակ անցկացրել է հոգեբույժների հետ՝ փորձելով ազատվել դերասանի նկատմամբ տածած հիվանդագին սիրուց: