Ամուսնության առաջարկություն՝ Սիրուշոյի մենահամերգի ժամանակ

Սիրուշոն իր միկրոբլոգում կիսվել է իր մենահամերգի ընթացքում կատարված հետաքրքիր դեպքի մանրամասներով. բեմի վրա երկրպագուներից մեկը որոշել է իր սիրելիին ամուսնության առաջարկություն անել:
Դա հուզել է ոչ միայն հանդիսատեսին, այլ նաև երգչուհուն, ով իրինստագրամյան էջում կիսվելով այդ պահից հետաքրքիր կադրերով՝ գրել է. «Համերգի ամենահուզիչ պահերից: Օրեր առաջ նամակ էի ստացել երկրպագուից, ում մեծ ցանկությունն էր համերգի ժամամակ ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին։ Մինչև վերջին վայրկյանը մենք էլ չգիտեինք՝ ինչ ակնկալել: Մաղթում եմ անսահման սեր»: