Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով տևական ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում, վերադարձել է հայրենիք։ Հիշեցնենք, որ ոճաբանը Ամերիկա էր մեկնել աշխատանքային նպատակներով․ Անահիտը այնտեղ բացեց իր բրենդային ապրանքանիշի հերթական խանութ-սրահը։
Օրերս երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում և արել գեղեցիկ գրառում։ Լուսանկարում Անահիտը որդու՝ Արմանի հետ է։ «Մենք նորից միասին ենք»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։
Անահիտը նաև մեկ այլ լուսանկար է հրապարակել, որում նա կաշվե բաճկոնով է և կրում է ոճային ակնոց։