Ինչպես արդեն նշել էինք, երգչուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը և իր ամուսինը՝ դերասան, երգիչ Դավիթ Աղաջանյանը, այս օրերին իրենց ծովափնյա հանգիստն են վայելում։ Ամուսինները պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում իրենց ինստագրամյան էջերում և դրա Stories բաժնում։
«Այնքան հաճելի է ամեն առավոտ արթնանալ այսպիսի դրախտային անկյունում ՝ մի բաժակ սուրճով և սիրելիդի հետ: Ամեն պահի ոգեշնչված… կյանքի ամեն պահից վերցնել լավագույնը: Ամեն ուղևորությունը, դա մի նոր բան է, նոր մտքեր, նոր հույզեր, տպավորություններ … Ընդհանրապես, հոգումս երջանկությունը է: Ես պարզապես ուզում եմ հանգստանալ և վայելել կյանքը, առանց սոցիալական ցանցերի և վիրտուալ աշխարհի»,- գրել է Աննա Դովլաթյանը լուսանկարներից մեկի մեկնաբանության դաշտում: