Արսեն Սաֆարյանը նշել է որդու տարեդարձը (տեսանյութ, լուսանկարներ)

Երգիչ Արսեն Սաֆարյանը և նրա կինը՝ Սաթենը, օրերս կազմակերպել և նշել են իրենց որդու ծննդյան օրը։
Ֆեյսբուքի իր էջում Սաթեն Գաբրիելյանը լուսնկարներ և տեսանյութեր է հրապարակել որդու ծննդյան խնջույքից:
«Ծնունդդ շնորհավոր, իմ տղա։ Ցանկանում եմ քեզ ամբողջ աշխարհի երջանկությունը»,- հրապարակման մեջ գրել է Սաթենը։

Երեխայի ծննդյան օրը շնորհավորել են նաև Սաթենի ֆեյսբուքյան ընկերներն ու հետևորդները՝ երեխային ցանկանալով անհոգ մանկություն ու երջանկություն։