Հայ միլիարդատիրոջ որդին՝ ամենացանկալի փեսացուների շարքում

Ռուսական Лиза.ру կանանց համար նախատեսված առցանց ամսագիրը կազմել է «5 ամենացանկալի փեսացուներ, որոնց համար հերթ կկագնենք» վերնագրով ցանկ: Ցուցակում ներառված են երիտասարդ, հարուստ, խոստումնալից ռուսաստանցիները, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին:

Լավագույն հնգյակում ընդգրկվել է նաև Ресо-Гарантия ընկերության սեփականատեր Սերգեյ Սարկիսովի որդին՝ Սերգեյ Սարկիսով կրտսերը:

«Ես դեռ չեմ  հանդիպել այն «միակին»: Այո, և ես դեռ չեմ ծրագրում ընտանիք կազմել, և հաջորդ 10 տարիների ընթացքում միայն բիզնեսով եմ զբաղվելու. ուզում եմ առավելագույն բարձունքների հասնել այն հարցում, որի պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցրել»,- ասել է կրտսեր Սարկիսովը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Սերգեյ Սարկիսովին հնարավոր է նվաճել միայն «պայծառ մտքով և նոր զիլ ստարտափ բացելու ցանկությամբ»:

Սարկիսով կրտսերն իր հոր ժառանգորդն է, Ինստագրամում գրանցվել է «Սև արքայազն» (Black Prince) անունով, Bentley և Ferrari է վարում ու ժամանակ անցկացնում Եգոր Կրիդի հետ: