Շարֆը կապելու հինգ նորաձև տարբերակ

էլ ի՞նչ ձմեռ՝ առանց ամենանուրբ, ամենաեթերային ու ոճային աքսեսուարի՝ շարֆի։
Այն երբեք դուրս չի գա նորաձևությունից, ուստի միշտ կարելի է համարձակորեն գնել նորանոր մոդելներ ու չվախենալ «տանուլ տալուց»։
2019-2020-ի համար դիզայներները շարֆերի լայն տեսականի են առաջարկում՝ սկսած ամենաբարակ և երկար մոդելներից, վերջացրած՝ գործված կամ մորթյա մոդելներով:

21-րդ դարում շարֆը ոչ թե ցրտից պաշտպանվելու միջոց է, այլ ոճը լրացնող նորաձև աքսեսուար, ուստի այս սեզոնին մտածեք ոչ թե ինչպես տաք պահել պարանոցը, այլ ինչպիսի ոճային լուծում տալ շարֆին:
Եվ այսպես, մոռանում ենք բարդ լուծուների մասին և ազատություն ենք տալսի սեփական երևակայությանը:

Շարֆը գեղեցիկ կապելը մեծ ջանքեր է պահանջում: Շնորհիվ գեղեցիկ և նորաոճ շարֆերի, կինը կարող է փոխել իր տեսքը:
Եթե հագուստը ծածկում է պարանոցը, ապա ավելի լավ կլինի, որ շարֆը կրեք ուսերին:
Եթե հագուստը դեկոլտե բացվածք ունի, ապա ընտրեք նեղ շարֆ, որը կարող եք կրել միայն պարանոցին: