Էլեն Ազնավուրյանը խոստովանել է՝ ով է իր ընտրյալը (լուսանկարներ)

«Պատվից առավել» հեռուստասերիալը կարճ ժամանակում կարողացավ գրավել բազմաթիվ հեռուստադիտողների ուշադրությունն ու դառնալ ամենասիրելի նախագծերից մեկը:
Հեռուստասերիալի լարված և հետաքրքրաշարժ սցենարն ու պրոֆեսիոնալ դերասանները հեռուստացույցին գամված են պահում հազարավոր հեռուստադիտողների:
Հեռուստասերիալի դերասաններից յուրաքանչյուրն ունի երկրպագուների բանակ, ովքեր հետաքրքրությամբ հետևում են նրանց ինստագրամյան էջի թարմացումներին:
Նախագծի դերասանուհիներից Էլեն Ազնավուրյանը երկար ժամանակ չէր հանրայնացնում իր անձնական կյանքը, սակայն օրերս իր միկրոբլոգում նա հրապարակել է ընտրյալի հետ լուսանկարներ: