Քանյե Ուեսթը որոշել է օպերա բեմադրել

Քանյե Ուեսթն իր երկրպագուների համար ևս մեկ սկանդալային նորություն է պատրաստել: Օրեր առաջ ռեփերը հայտարարեց նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու մասին, իսկ այսօր նա իր Twitter-ի էջում  աղմկոտ հայտարարություն է արել. Ուեսթը օպերա կցուցադրի բաբելոնյան Նաբուգոդոնոսոր արքայի մասին։ Օպերայի համար երաժշտության ստեղծմանը մասնակցել են երաժիշտներ, որոնց հետ նա գրել է իր նոր ձայնասկավառակը՝ «Jesus Is King»։
Ուեսթը նաև ներկայացրել է օպերայի հրավիրատոմսերը, որոնք անչափ դուր են եկել նրա հետևորդներին: Լրագրողների հետ զրույցում Ուեսթը նաև հիշեցրել է, որ ինչպես իր մոտ, Նաբուգոդոնոսորի մոտ նույնպես բիպոլյար խանգարում է սխտորոշվել, ինչը փսիխոզի տեսակ է: