Նարցիսո Ռոդրիգեզի նուրբ և էլեգանտ 2019-2020 գարուն-ամառ հավաքածուն

«Նորաձև լինելը կախված է ձեր ֆինանսներից, իսկ ոճային լինելը՝ ձեր անհատականությունից»
                                                                                                 Նարցիսո Ռոդրիգեզ


«
Ինձ համար ամենագեղեցիկ ու գրավիչ կինը մայրս էր: Նրա կերպարի հետ եմ կապում իմ բոլոր իդեալները: Իսկ մայրս շատ էր սիրում դարչին: Դարչինի բուրմունքը ինձ հիշեցնում է մորս. այն անթերի կնոջ բուրմունք է» ,- պատմում է Ռոդրիգեզն իր օծանելքիների առաջին հավաքածուն ներկայացնելիս՝ 2001թվականին:


Մոդելիեր Նարցիսո Ռոդրիգեզը համագործակցել է հռչակավոր «Donna Karan», «Calvin Klein» նորաձևության տների և «Cerutti» բրենդի հետ, սակայն դիզայները համաշխարհային ճանաչում ձեռք է բերել 1997 թվականին, երբ հանրությանը ներկայացրել է «Narciso Rodriguez» կանացի հագուստի հավաքածուն և արժանացել բոլորի բարձր գնահատականին ու հիացմուքնին:
Նարցիսոն իր աշխատանքներով գերել է ոչ միայն միլիոնավոր երկրպագուների, այլ նաև Մեգան Մարքլին, ով դիզայների մոլի երկրպագուն է և անչափ հավանում է նրա աշխատանքները: Նարցիսոն լրագրողների հետ զրույցում պատմում է, որ կցանկանա նորաձևության մեջ անել այնպիսի մի նորարարություն, որի մասին կխոսեին սերունդներ շարունակ:

Նարցիսո Ռոդրիգեզը ներկայացրել է իր «Գարուն-ամառ 2019-2020» հավքածուն:
Իր նոր հավքածուն մոդելիերը մեկնաբանել է՝ասելով. «Կնոջ պես նուրբ, էլեգանտ, բայց կտրուկ ու խիստ»: