Ոչ ոք չի զգում, թե երիտասարդությունն ինչպես է անցնում, բայց յուրաքանչյուրը զգում է, երբ այն արդեն անցել է։
Բրիտանացի սոցիոլոգների պնդմամբ՝ ծերանալու վախով տառապում է տղամարդկանց 18 տոկոսը, իսկ կանանց՝ 64 տոկոսը: Կանայք միշտ էլ ցավագին են ընդունել ամեն սպիտակ վարսի ու կնճիռի առաջացումը, որոնք գուժում են վաղաժամ ծերացման մասին: Բժիշկներն առաջարկում են բազմաթիվ խնամքի միջոցներ, որոնք օգնում են դանդաղեցնել մաշկի ծերացման գործընթացը:
Սակայն մենք ավելի շատ ծերանում ենք ոչ թե տարների, այլ հոգեկան ապրումների, սթրեսի, դեպրեսիայի պատճառով:
Չծերանալու և կենսուրախ մնալու համար հոգեբանները խորհուրդ են տալիս կառավարել նյարդերն ու անտեսել խնդիրները, շփվել միայն ձեզ հաճելի մարդկանց հետ, հրաժարվել բարձր կալորիականությամբ վնասակար մթերքներից, շատ քնել, չչարաշահել դիմահարդարումը, շատ մնալ արևի տակ, որպեսզի օրգանիզմը կարողանա բավարար քանակությամբ վիտամին D կուտակել իր համար:
Երիտասարդ մաշկը պահպանելու համար ձեր սննդակարգում անպայման ներառեք մրգեր, որոնք պարունակում են վիտամին C և E, քանի որ դրանք կանխում են մաշկի ծերացման գործընթացը: Ձեր սննդակարգում նախընտրելի է մրգերի ու բանջարեղենների մեծ քանակությունը, քանի որ դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգնում են հետաձգել ծերացումը:
Ավանդական բժշկությունն առաջարկում տնային պայմաններում պատրաստվող այս քսուքը կարող է փոխարինել գեղեցկության սրահներում առաջարկվող ցանկացած երիտասարդեցնող միջոցի:
Քսուքը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գալ մեղր, 1 թեյի գդալ վազելին, 1-2 կաթիլ յոդ, 1 ճաշի գդալ գերչակի յուղ: Լավ խառնեք սրանք, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Պահեք մութ և սառը տեղում:Այս քսուքի շնորհիվ դեմքը ստանում է թարմ տեսք: Այս կրեմն ունի սպիտակեցնող հատկություն: