Մեգան Մարքլը չի կարողանում ստանալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն – Showbiz.am

Մեգան Մարքլը չի կարողանում ստանալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, դեռևս Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն չի ստացել: Այս մասին հայտնել է թագավորական պալատում գտնվող աղբյուրը, գրում է Daily Mail-ը:

Ամերիկացի նախկին դերասանուհին արդեն մեկուկես տարի է՝ ամուսնացած է բրիտանական արքայազնի հետ: Զույգը մեծացնում է իրենց որդուն՝ Արչի Հարրիսոնին, ով վերջերս դարձել է վեց ամսական: Այնուամենայնիվ, Մարքլը դեռևս չունի այն երկրի քաղաքացիությունը, որում ներկայումս բնակվում է: Նշվում է նաև, որ Մեգանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է դեռևս 2017 թվականին՝ արքայազն Հարիի հետ նշանվելուց հետո:

Բայց, չնայած դիմումատուի արտոնյալ դիրքին, նրա փաստաթղթերը քննվում են մյուսների հետ հավասար հիմունքներով: «Մեգանը դեռ Բրիտանիայի քաղաքացի չէ: Դա կարող է տարօրինակ թվալ, քանի որ նա 18 ամիս է՝ ամուսնացած է թագուհու թոռան հետ»,- ասել է աղբյուրը: Համաձայն օրենքի՝ քաղաքացիություն ստանալու համար կարելի է դիմել Մեծ Բրիտանիայի քաղաքացու հետ ամուսնությունից երեք տարի անց:

Ներկայումս Մարքլը ԱՄՆ քաղաքացիություն ունի:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Ոստիկանությունը Լեդի Գագային է վերադարձրել գողացված բուլդոգներին, որոնց համար երգչուհին կես միլիոն դոլար էր խոստացել

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի երկու ֆրանսիական բուլդոգները` Կոջին և Գուստավը, որոնց նախօրեին գողացել էր անհայտ անձը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Ֆոտոներ

«8-րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը՝ ամուսնության 10-ամյակի առթիվ (ֆոտոշարք)

17 տարի միասին, որից 10 տարին ամուսնացած․ դերասան Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը երեկ տոնել են իրենց ամուսնության 10-ամյակը։...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են Givenchy-ի նոր հավաքածուի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Սուպերմոդելներ Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են ֆրանսիական հեղինակավոր Givenchy ապրանքանիշի գարուն-ամառ 2021 հավաքածուի ֆոտոշարքում, հայտնում է Daily Mail-ը...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Թոմ Բրեդին և Ժիզել Բունդխենը նշում են ամուսնության 12-ամյակը՝ սոցցանցերը ողողելով սիրառատ լուսանկարներով և գրառումներով

Ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրեդին և բրազիլիացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդխենը նշում են իրենց ամուսնության 12-ամյակը՝ սոցցանցերը «ողողելով»...
Ավելին