Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իդեալական կազմվածքի գաղտնիքը

Ջենիֆեր Լոպեսը 50 տարեկան է, սակայն ապշեցնում է հիասքանչ կազմվածքով: Պատահական չէ, որ երգչուհին ու դերասանուհին դարձել է «GQ» ամսագրի շապիկի դեմքը:
Ամսագրին տված հարցազրույցում երգչուհին պատմել է իր ընտրյալի՝Ալեքս Ռոդրիգեսի հետ ամուր հարաբերությունների գաղտնիքի մասին՝ նշելով, որ կարևորը հարգանքն է միմյանց նպատակների և նախասիրությունների հանդեպ:

Լրագրողների հետ զրույցում դերասանուհին անկեղծացել է՝ ասելով, որ իր իդեալական կազմվածքի գրավականը ճիշտ սննդակարգն է: Նիհարել ցանկացողներին աշխարհահռչակ աստղը խորհուրդ է տալիս, պարզապես, շատ ջուր խմել:
«Սննդաբաններն ասում են, որ մեր օրգանիզմին յուրաքանչյուր 1 կգիլոգրամի դիմաց 30 մլ ջուր է պետք, այսինքն` եթե ձեր քաշը 70 կգ է, ապա օրական նորմը պետք է կազմի 2 լիտրից մի փոքր ավելի: Թեյը, ապուրը, նարինջը և «նույնիսկ գարեջուրը» հաշվից դուրս են, քանի որ դրանք օրգանիզմը չեն հագեցնում, ջրի պակասը չեն լրացնում»,- ասում է դերասանուհին՝ խոստովանելով, որ արդեն մոռացել է գազավորված ըմպելիքի ու կոնֆետների համը: Իսկ ավելորդ քաշ ունեցողներին նա հորդորում է ընտրել՝ լինել կուշտ ու երջանիկ, թե միշտ ագրեսիվ, բայց սեքսուալ ու իդեալական: