Ավելորդ կիլոգրամներից ազատվելն այնքան էլ հեշտ չէ. կարևոր են անհատական մոտեցումն ու ուշադրությունը սեփական օրգանիզմի նկատմամբ:
Հիշեք, որ միշտ պետք է հետևել առողջ սննդակարգի կանոններին: Սննդակարգը պետք է հավասարակշռված լինի, ներառի բավարար քանակով սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Նույնիսկ ամենաօգտակար և դիետիկ համարվող մթերքը կարող է ավելորդ կիլոգրամների պատճառ դառնալ, եթե այն մեծ քանակով օգտագործեք: Հետևեք սննդի չափաբաժնին, առավոտյան սպիտակուց օգտագործեք:
Բայց եթե դուք վստահ չեք ձեր ուժերի վրա և համոզված եք, որ չեք կարողանա հրաժարվել վնասակար սննդից ու վատ սովորություններից, ապա այս դիետան հենց ձեզ համար է: Հնգօրյա այս դիետան շատ արդյունավետ է և օգտակար ձեր օրգանիզմի համար. այս ընթացքում լյարդն ազատվում է բոլոր ավելորդություններից, ստամոքսը հանգստանում է, իսկ արյան մեջ շաքարի մակարդակը՝ կարգավորվում:
Դիետայի ընթացքում դուք չեք տանջվի քաղցի զգացումից, քանի որ նշված մթերքները կարող եք ուտել մեծ քանակությամբ:
Առաջին օրը կարելի է ուտել ցանկացած միրգ, բացի բանանից: Քաշի կորստին ամենից շատ նպաստում է ձմերուկը:
Երկրորդ օրը հարկավոր է ուտել միայն բանջարեղեն՝ թարմ, շոգեխաշած կամ խաշած: Կարտոֆիլ չի կարելի ուտել:
Երրորդ օրը կարելի է ուտել ցանկացած միրգ ու բանջարեղեն: Կարելի է պատրաստել թարմ բանջարեղենով աղցան և համեմել այն կիտրոնի հյութով կամ կծու չիլի պղպեղով:
Չորրորդ օրն անհրաժեշտ է ուտել բանան ու յոգուրտ, քանի որ օրգանիզմն ունենում է հավելյալ հանքանյութերի կարիք:
Հինգերորդ օրվա սննդակարգում պետք է լինեն միայն թարմ լոլիկներ ու հավի միս: