Ինչպիսի՞ պրինտով հագուստ պետք է լինի յուրաքանչյուր աղջկա պահարանում

Ամբողջ աշխարհի ոճաբաններն ու դիզայներները միաձայն հայտարարում էին, որ օձի պրինտը սեզոնի վերջին ճիչն է լինելու։ Մասնագտների կարծիքով այս պրինտը մի քանի սեզոն դեռ հայտնի կլինի։
Who What Wear-ի ոճաբանների պնդմամբ՝ անցած տարվա համենատ օձի պրինտի հայտնիությունն աճել է 300 տոկոսով, ինչը փաստում է միայն մեկ բան․ բոլոր հայտնի բլոգերներն ու ոճաբաններն այժմ հաճախ կհայտնվեն այս ոճով: Այտեղ սակայն, կարևորը համը չհանելն է։ Ավելի լավ  է ձեր լուքերը լրացնեք օձի կաշվից փոքրիկ աքսեսուարներով՝ գոտի, փոքրիկ պայուսակ կամ մի զույգ նորաձև կոշիկ։  Չմոռանաք օձի պրինտով սվիտերների, վերնաշապիկների, տաբատների մասին, որոնք հիանալի կերպար են ստեղծում։