Ո՞վ է Wing 21-ի շքեղ նվերի հեղինակը

Wing 21-ը՝ Մաշը, բավականին կարճ ժամանակում սիրվեց ու ձեռք բերեց երկրպագուների մի մեծ բանակ: Մասնագիտությամբ հեռուստամեկնաբան-լրագրող Մաշը հանդես է եկել նաև մի շարք հումորային նախագծերում, բացի այդ հեռուստադիտողը գեղեցկուհուն տեսել և ճանաչում է որպես մի քանի հեռուստանախագծերի հաղորդավար։
Իր էջում գեղեցկուհին կիսվել է նոր լուսանկարներով, որն անչափ հետաքրքրել է նրա ինստագրամյան հետևորդներին:
Երկրպագուները մեկնաբանություններում ցանկացել են պազրել, թե ով է գեղեցիկ ծաղկեփնջի հեղինակը, սակայն  Wing 21-ը անպատասխան է թողել նրանց հարցերը: