Գազելի վարորդը սպառնացել է կտրել հայտնի դերասան-հեռուստադեմք Արտյոմ Կարապետյանի պարանոցը։
Երեկ Երևանի Դավիթաշեն համայնքում երթուղայինի վարորդը սպառնացել է կտրել մոտ մեկ ամիս առաջ Հայաստան վերադարձած դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը: Այս մասին մենք տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքյան էջից, ուր նա տեսանյութ է տեղադրել և ամեն ինչ պատմել:
Այսօր Արտյոմը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղեկացրել է իր համար անհանգստացած երկրպագուներին, որ ոստիկանությունն արդեն զբաղվում է այդ հարցով և հորդորել է բոլորին լինել ավելի հանդուրժող ու բարի միմյանց նկատմամբ: